News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մենք վերլուծել ենք վարկերի թիվը, վարկերի կառուցվածքը. մի շատ հետաքրքիր թիվ. 2,2 մլն վարկառուների մեջ մինչեւ 500 հազար դրամի վարկեր վերցնողները 1,4 մլն են կազմում: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկին՝ ներել մինչեւ 3 մլն դրամի հասնող վարկերը:

Հարցին, թե ինչ միջոցների հաշվին պետք է դա իրականացվի, երբ բյուջեում յդքան փող չկա, Մելքումյանը պատասխանեց. «Մենք ունենք ռեժիմը, թե որի հաշվին դա պետք է փոխհատուցենք եւ ինչ քաղաքականություն է տարվելու, որպեսզի այդ վարկառուն անելանելի վիճակում չմնա: Դա պետք է լինի պետության կողմից կազմակերպված ռեժիմի հաշվին, այդ գումարները կան, ամեն ինչ էլ լինելու է»:

Դիտարկմանը, որ մարդիկ, որոնք 3-4 վարկ ունեն, հավատալով, որ վարկերը ներվելու են, գնալու են ընտրեն ԲՀԿ-ին, սակայն իրականում նման համաներում իրականացնելու հնարավորություն չի լինելու, արդյո՞ք սա անազնիվ չէ, Մելքումյանն արձագանքեց. «Մենք շատ պրակտիկ բան ենք ասում եւ ժամանակն է, որ ազատագրենք մարդկանց վարկերից: նախընտրական փուլում այդ ամենի մասին ասելու ենք»:

Հարցին, մենաշնորհային դիրք ունեցողների վարած քաղաքականությունը ինչքանո՞վ է նպաստել, որ մարդիկ հայտնվեն աղքատության մեջ եւ վարկեր վերցնեն գոյատեւելու համար, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Նախ, պարոն Ծառուկյանը որեւէ մենաշնորհ չունի ոչ մի տեղ: Ծառուկյանը ներկրող չի, Ծառուկյանն արտահանում է եւ ժամանակին որպես սեփականատեր տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ