News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Աժ պատգամավոր Աննա Գրիգորյանը  որոշում է կայացրել  քաղաքական ուղին շարունակել  «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին այսօր՝  մայիսի 5–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։

««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը  ստեղծվել է իր հիմքում ունենալով Սյունիքը։ Այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը կարծում եմ՝  ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետեւ գործող իշխանությունը համապատասխան ջանքեր եւ արդյունավետ գործողություններ չի  իրականացրել  եւ անտարբերության է մատնել Սյունիքը։ Այս կուսակցության կորիզը  Սյունիքի համայնքապետերն են, եւ այն նպատակ ունի վերածնելով  Սյունիքը՝  այն տարածի ամբողջ Հայաստանում»,– նշեց Սյունիքից ընտրված պատգամավորը։

Աննա Գրիգորյանը իրեն ամուր է զգում ««Վերածնվող Հայաստան» կուսակցությունում. «Որովհետեւ  այնտեղ ընդգրկված մարդիկ ոչ միայն խաղաղ պայմաններում, այլեւ պատերազմի  ժամանակ են ցույց տվել, թե ովքեր են իրենք, ինչպես են սիրում իրենց երկիրը, եւ ինչ նվիրվածություն ունեն իրենց երկրի նկատմամբ։ Այդ մարդիկ մինչեւ հիմա դեռ չեն ապաքինվել, բայց նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել ։ Կարծում եմ ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը  սատարում ունի Սյունիքում, բայց իր գործունեությունը չի սահմանափակվելու միայն Սյունիքում»։

Աննա Գրիգորյանը չշտապեց հայտարարել, որ ««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը  մաս է կազմելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքին, ինչի մասին պարբերաբար մամուլը գրում է, նա միայն պնդեց, որ ինքն այդ կուսակցության հետ է շարունակելու իր ուղին, եւ եթե քաղաքական նպատակահարմարություն որոշվի, որ պետք է դաշինք կազմել, ապա ինքը դեմ չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ