News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի գրասենյակը վերլուծելու է, թե վերջին տարիներին որքան լուրջ է Պենտագոնը վերաբերվում անհայտ թռչող օբյեկտների (ՉԹՕ) կողմից երկրի օդային տարածքի եւ փակ թռիչքային գոտիների խախտման դեպքերի աճին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Politico-ն:

Այս վերլուծությունը, ինչպես նշել է պարբերականը, կիրականացվի ԱՄՆ Կոնգրեսում հունիսին սպասվող զեկույցից առաջ, որը կազմվել է ամերիկյան անվտանգության ծառայությունների կողմից: Զեկույցը նախապատրաստվել է որոշ օրենսդիրների շրջանում կասկածների առաջացման հետ կապված, որ որոշ պետական գերատեսչություններ ամբողջությամբ կիսվում են իրենց հետ ՉԹՕ-ների մասին տեղեկատվությամբ:

«Այս գնահատման նպատակն է որոշել Պաշտպանության դեպարտամենտի կողմից անհայտ օդային երեւույթների (Unidentified Aerial Phenomena, UAP) առնչությամբ ձեռնարկված միջոցառումների կոմպլեքսը»,- Politico-ն մեջբերում է Պաշտպանության դեպարտամենտի գլխավոր տեսուչի օգնական Ռենդոլֆ Սթոունի հայտարարությունը:- Մենք կարող ենք վերանայել այս գնահատման նպատակը եւ դիտարկել ղեկավարության առաջարկները՝ լրացուցիչ կամ փոփոխված նպատակների համար»:

Մինչ օրս, նշել է պարբերականը, հայտնի չէ, թե կոնկրետ ով է որոշում կայացրել Պենտագոնի գլխավոր տեսուչի կողմից նման «ստուգում» անցկացնելու մասին: Վարչությունն ինքը դեռ չի մեկնաբանել դա: Պարբերականը պարզաբանում է, որ սովորաբար ՊՆ գլխավոր տեսուչի գրասենյակը հետաքննություն է իրականացնում զինվորականների կողմից ենթադրյալ լուրջ խախտումների վերաբերյալ: 

Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ ԱՄՆ ռազմական օդաչուների կողմից հայտնաբերված չբացահայտված թռչող օբյեկտների կամ անհասկանալի օդային երեւույթների դեպքերը հետաքննելու եւ ուսումնասիրելու նպատակով: Ակնկալվում է, որ հենց այս խումբը մեծ ներդրում կունենա Կոնգրեսի զեկույցի պատրաստման գործում:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է հնարավոր դարձել, որ ռազմական [օբյեկտների] վրա փակ օդային տարածքը պարբերաբար խախտվում է՝ ամիսներով և տարիներով, եւ Պաշտպանության նախարարությունում կամ Կոնգրեսում ոչ ոք այդ մասին չի տեղեկացված»,- պարբերականի հետ նշված ստուգումը մեկնաբանել է ԱՄՆ ՊՆ նախարարի փոխօգնական Քրիստոֆեր Մելոնը:-Դա արժանի է հետաքննության»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ