News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ այցելել է Մարտունի, որպեսզի Նժդեհի արձանի հանվելու հարցը հանգուցալուծում ունենա, սակայն մարտունեցիների շնորհիվ չի հանգուցալուծվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 5–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ 

«Արձանը մնալու է՝ ի հեճուկս բոլորի։ Այսօր ստիպված արդեն քարերի հետ են կռիվ տալիս, իրենց թվում է որ զուտ Նժդեհի արձանն է, դե լավ քարը հանենք, տանենք թանգարան, աղմուկ չի լինելու։ Սա ծնելու է արհեստական հակառուսական աղմուկ։ Եթե մի քանի կամակատարներ արջի ծառայություն են մատուցում ռուսական կողմին, ի դեմս հայ ժողովրդի, մենք չենք լռելու»,- նշեց Հովսեփյանը։

 Ըստ նրա՝ Նժդեհի արձանի հանելու թեման գալիս է թուրքական կողմից, քանի որ նրանք հասկանում են, որ այս թեման զգայուն է եւ՛ հայերի, եւ՛ ռուսների համար։

«Ես չգիտեմ, թե ռուսներն ինչ միֆ են հորինել, թե Նժդեհը ֆաշիստ է, եւ իրենք գտնում են, որ նրա արձանը չպետք է լինի, նժդեհյան գաղափարախոսությունը չպետք է լինի, բայց իրենց պետք է  ուղղակի ասել, որ եթե անգամ Նժդեհի արձանը չլինի երեխաների աչքում, նա մեր ներսում է, ամեն մի հայ Նժդեհ է։ Ֆաշիստական Թուրքիան, որն ամբողջ ժամանակահատվածում համագործակցել է այն ժամանակվա ֆաշիստական Գերմանիայի հետ, այսօր մի ամբողջ ֆաշիստական պետություն համարձակվում է մատնանշել մեկ անձի եւ խնդիր առաջացնել այդ մեկ անձի գոյության հետ։  Այն դեպքում, որ Նժդեհը եղել է ոչ թե ֆաշիստ, այլ հայամետ եւ ազգասեր։ Եթե չի սիրել թուրքին, ուրեմն՝ ֆաշի՞ստ է։ Այո, Նժդեհը չի սիրել եւ ես էլ չեմ սիրել եւ չեմ էլ սիրելու։ Ուզեն թե չուզեն պետք է համակերպվեն, որ Նժդեհի արձանը լինելու է»,–  ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ