News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլոր արտաքին նշաններից դատելով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր առաջարկներ է նախապատրաստում Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Այս մասին մայիսի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նրա խոսքով՝ դրա հետ են կապված ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի հեռախոսազանգն Ադրբեջանի նախագահ Ալիեւին,  Մինսկի խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունները Մոսկվայում եւ այլն:

Մանրամասները, ինչպես նշեց փորձագետը, չեն բացահայտվում, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դատարկ ձեռքերով չի թռնում Հայաստան եւ Ադրբեջան: «Առաջարկությունները վերաբերում են նրան, որպեսզի Բաքվի եւ Երեւանի շահերը համաձայնեցվեն՝ հաղորդակցության ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար: Խոսքը Երեւան-Բաքու-Մոսկվա եռանկյունու հարաբերությունների մասին է: Լավրովի այցն անսովոր է, այն տեղի կունենա նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից վեց ամիս անց»,- հավելեց Տարասովը:

Քաղաքագետը կարծում է, որ Լավրովի այցն ամենադժվարներից մեկը կլինի ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակներում, քանի որ եռակողմ հայտարարության մեջ դատարկ թողնված մասեր կան, որոնք սկսել են օգտագործել ինչպես արտաքին ուժերը, այնպես էլ ներքին դերակատարները: «Խոսքը Ղարաբաղի կարգավիճակի, խաղաղապահների կարգավիճակի մասին է: Այդ ֆոնին միջանցքների ստեղծման շուրջ բանակցային գործընթացը կանգ է առել: Այդ կապակցությամբ Լավրովը այցի ընթացքում պետք է կողմերին համոզի որեւէ որոշում կայացնել»,- պարզաբանեց նա:

Փորձագետը շեշտեց, որ պատերազմից մի քանի ամիս անց ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվացավ հին օրակարգով՝ մադրիդյան սկզբունքներով, սակայն այն չկարողացավ ինտեգրվել վերը նշված հայտարարության արդյունքում մեկնարկած խաղաղ գործընթացին:
Նա հիշեցրեց, որ Երեւանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, Մոսկվան դա չի անտեսում, իսկ Բաքուն հակամարտությունն ավարտված է համարում, իբր, Մինսկի խումբն անելիք չունի, եւ այն կարող է փոխել իր ուղղվածությունը, ասենք, դեպի հումանիտարը:

«ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, իրենց հերթին, հակամարտությունը կարգավորված չեն համարում՝ նկատի ունենալով Ղարաբաղի կարգավիճակը: Մոսկվան այժմ բաց կերպով կարգավիճակի մասին չի խոսում՝ չնայած Ալիեւի եւ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում Լավրովը կքննարկի դա: Սակայն Բաքուն Մինսկի գործընթացին վերադարձնելու համար անհրաժեշտ է ինչ-որ պայմաններ առաջարկել: Արդյո՞ք Լավրովը կկարողանա դա անել, դժվար է ասել: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բայդենի հայտարարությունից հետո իրավիճակը փոխվել է, քանի որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման պլանավորված գործընթացը խափանվել է: Իսկ առանց դրա հաղորդակցման միջանցքներ կառուցել անհնար է: Միայն ռուս խաղաղապահների, ԱԴԾ ուժերի եւ այլնի ճնշման արդյունքում դա անհնար է»,- ասաց Տարասովը:

Պուտինը, ինչպես նշեց քաղաքագետը, ժամանակին նույնպես ասում էր, որ եռակողմ հայտարարությունը չի լուծում կարգավիճակի հարցը՝ չնայած նշվում էր նաեւ, որ այս հարցի լուծումը ժամանակավրեպ է: «Իսկ Ալիեւը կարծում է, որ ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում: Միջազգային իրավունքի տեսանկյունից, սա սահմանափակ զորակազմ է այս երկրի տարածքում: Ուստի Բաքուն կարծում է, որ խնդիրները կարող են կարգավորվել Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների հիման վրա:

Հատկանշական է նաեւ, որ Բաքուն եւ Երեւանը տարբեր քաղաքական իրավիճակներում դուրս եկան պատերազմական իրավիճակից: Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, այնտեղ ընտրություններ են սպասվում: Դա հետք է թողնում միջանցքների ստեղծման, եռակողմ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ փոխվարչապետների մակարդակով նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման վրա, քանի որ Հայաստանում իշխանությունը, որն էլ որոշելու է արտաքին քաղաքական ուղին, դեռ անկայուն է: Այս ամենն ազդում է հայտարարության դրույթների կատարման վրա: Միեւնույն ժամանակ, Ալիեւն ուժեղացրել է իր իշխանությունը Բաքվում, նա արագացնում է իրադարձությունները, շտապում է իրականացնել միջանցքների նախագիծն արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, քննադատությամբ է հանդես գալիս»,- եզրափակեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-6-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Երեւան, իսկ մայիսի 10-11-ը՝Բաքու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ