News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռ ժամանակ չունի, որպեսզի մտածի կանցլերության ավարտից հետո ապագայի մասին, հաղորդում է ՌԻԱ-ն:

Մերկելը, ով Գերմանիայի կանցլերն է 2005 թվականից, հայտարարել է, որ սա իր վերջին ժամկետն է կանցլերի պաշտոնում:

Սեպտեմբերին Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

«Պանդեմիայի պայմաններում այսօր աշխատանքը շատ ժամանակ է խլում ինձնից, եւ ես ժամանակ չեմ ունենում մտածել ապագայի մասին: Իսկ կանցլերության ավարտից հետո ես մի քիչ կքնեմ, մի քիչ կզբոսնեմ բնության գրկում եւ կմտածեմ՝ ինչով եմ ցանկանում զբաղվել»,-ասել է Մերկելը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ