News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել, որ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից բաժանվելու օրը նրա կինը՝ Մելինդան, 1.8 միլիարդ դոլարի արժեթղթեր է ստացել: Ամուսնալուծության մանրամասները հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով  Bloomberg-ը:

ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին ուղղված հաշվետվության համաձայն՝ Մելինդա Գեյթսը 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի բաժնետոմսեր է ստացել Կանադայի ազգային երկաթուղային ընկերությունում, ինչպես նաեւ 300 միլիոն ԱՄՆ դոլարի արժեթղթեր՝ Միացյալ Նահանգների խոշորագույն Autonation ընկերությունում:

Ըստ Forbes-ի՝ Բիլ Գեյթսի կարողությունը մայիսի 5-ի դրությամբ 124 միլիարդ դոլար է գնահատվում: Cascade Investments հիմնադրամը, որի միջոցով Բիլ Գեյթսը բաժնետոմսեր ունի մի շարք խոշոր ընկերություններում, բաժնետոմսերի միայն փոքր մասն է փոխանցել Մելինդային:

Հիմնադրամը շարունակում է տիրապետել 50 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթերի այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են թափոնների վերամշակմամբ զբաղվող Republic Services-ը եւգյուղատնտեսական տեխնիկայի խոշորագույն արտադրող Deere-ն եւ ջրի մաքրման Ecolab ընկերությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ