News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Կառավարության առաջարկած փոփոխությունները պայմանավորված են Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունման միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ: Այս մասին մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստին «Օտարերկրյա քաղաքացիների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Այս գործընթացը, նրա խոսքով, թույլ կտա Հայաստանին հստակ վիճակագրություն ունենալ երկրում աշխատող օտարերկրացիների վերաբերյալ, ինչպես նաեւ՝ ավելի արդյունավետ վերահսկել տեղական գործատուների կողմից օտարերկրացիներին վարձելու գործընթացը: «Միեւնույն ժամանակ, փոփոխության է ենթարկվել «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որը լիազորված պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն է, որի հիման վրա օտարերկրացին հանրապետության տարածքում ժամանակավոր բնակության կարգավիճակ է ստանում»,- պարզաբանեց Ղազարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ