News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նախատեսվում է Հայաստանում բանկային հաշիվների կենտրոնացված ռեգիստր ներդնել: Այս մասին ՀՀ ԱԺ նիստին «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Նախագիծը, ըստ նրա, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բանկային հաշիվների կենտրոնացված ռեգիստրի ներդրման նպատակները, որոշում է ռեգիստրում ներառվելիք տեղեկատվության չափը, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման կարգը եւ ռեգիստրում ներառման ենթակա տեղեկատվության ցանկը որոշելու Կենտրոնական բանկի խորհրդի լիազորությունները, այդ թվում՝ հաշվետվությունների:

«Ռեգիստրը ստեղծվել է Կենտրոնական բանկի նպատակների ու գործառույթների իրականացման, ինչպես նաեւ ազգային իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման համար` «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով: Ռեգիստրում պարունակվող տեղեկությունները կշարունակեն գաղտնի բանկային տեղեկատվություն համարվել, ուստի այն կարտացոլվի օրենքով արդեն նախատեսված կարգով: Ռեգիստրից տեղեկություններ ստանալու իրավունք ունեցող մարմինները մնում են նույնը: Դրանք այն մարմիններն են, որոնք լիազորված են բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն ստանալ»,- պարզաբանեց Երիցյանը:

Ընդ որում, նախնական հաշվեկշռի, ընթացիկ շարժումների, վերջնական մնացորդի մասին տեղեկատվությունը չի հավաքվի եւ չի պահվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
Ամենաշատ