ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների վերադարձն ու Բաքվին եւ Երեւանին կոչ է անում ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր էջում:
«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների վերադարձն ու Բաքվին եւ Երեւանին կոչ է անում ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը, ինչպես նաեւ կատարել ձերբակալվածների հետ մարդկային վերաբերմունքի ապահովման հարցով պարտականությունները»,-ասվում է տեքստում:
The U.S. welcomes Azerbaijan's release of three Armenian detainees. We call on both parties to fully and expeditiously complete the exchange process for all prisoners, detainees, and remains, and to respect their obligations to ensure the humane treatment of detainees.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 5, 2021