News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Անցած տարի ավելի քան երկու միլիարդ մարդ առցանց ապրանքեր է գնել։ 2020 թ-ին էլեկտրոնային մանրածախ վաճառքը գերազանցել է 4,2 տրիլիոն ԱՄՆ դոլարը ամբողջ աշխարհում:

2020-ի դրությամբ ամբողջ աշխարհում առցանց գնումների ամենամեծ մասնաբաժինը կազմում են առցանց շուկաները: Վեբտրաֆիկով առցանց մանրածախ կայքերի համաշխարհային դասակարգման առաջատարը Amazon-ն է: ԱՄՆ-ի Սիեթլում տեղակայված էլեկտրոնային առևտրի հսկան նոր ռեկորդ է սահմանել՝  գրանցելով ավելի քան 5,2 միլիարդ եզակի այցելու:

Սակայն ապրանքների համախառն արժեքով Amazon-ը 3-րդ տեղում է՝ չինական TaoBao-ից և Tmall-ից հետո։ Վերջին երկու պլատֆորմներն էլ շահագործում է Alibaba Group-ը` Ասիայում առցանց առևտրի առաջատար մատակարարը:

Covid-19 համաճարակային տարվա ընթացքում Հայաստանի էլեկտրոնային առևտրի ոլորտը նույնպես գրանցեց պատմական ռեկորդ: Կարանտինի ժամանակ, երբ տանից դուրս գալը ցանկալի չէր ու նաև խիստ սահմանափակ, մարդիկ սկսեցին առցանց ապրանքների և ծառայությունների որոնումներ կատարել: Օֆլայնից դեպի օնլայն անցումը շատ կտրուկ տեղի ունեցավ։ Արդյունքում պարզվեց, որ հայկական բիզնեսները պատրաստ չէին այս նոր իրողությանը՝ Նոր Նորմալին: Համավարակը շատ իրողություններ փոփոխեց ու խմբագրեց, բայց հայաստանյան բիզնեսը ունի իր մեղքի բաժինը։  

Համացանցում ներկայացված ընկերությունները եկեք պայմանական բաժանենք 3 խմբի՝ օնլայն, մասնակի օնլայն ու օֆլայն:

1-ին խմբի ներկայացուցիչներից Հայաստանում կան, բայց նրանք շատ քիչ են։ Իսկ ահա 2-րդ ու 3-րդ խմբի ներկայացուցիչները գրեթե բոլորն են։ Նրանք շատ լավ տեղյակ են, որ  բիզնեսի օնլայն ներկայությունը պարտադիր է, բայց միջոցներ չեն տրամադրում այն իրականացնելու համար, կամ էլ իրենց բիզնեսի օնլայն հատվածը, այսինքն՝ վեբէջը պատրատում են, որպես <սայթ վիզիտկա>։ Մոտավոր ուրվագծենք ինչպիսի տեսք ունեն նման էջերը։ Մուտք գործելով նման կայք կամ էջ կտեսնենք չպաշտպանված կապ (unsecure connection), բիզնեսի լոգոն, տարօրինակ դիզայն, մի քիչ տեքստ, էլեկտրոնային փոստ, որը 90 տոկոս դեպքերում չի աշխատում կամ պատասխանող չկա։ Այս իրավիճակը եթե իմպլեմենտացնենք օֆլայնում գործող խանութի վրա, կստացվի հետևյալը։ Քանդված ու ցեխոտ նախամուտքով, կոտրած ապակիով ու բռնակով դուռ, քառասուն տարի առաջ սալիկապատված կեղտոտ հատակով մի վաճառասրահ, որտեղ առաստաղից կախված են ճանճ որսացող ժապավեններ։ Խանութում ապրանքը կիտված է իրար վրա, իսկ դարակները կիսադատարկ են։ Եթե ամեն դեպքում որոշեցիք գնում կատարել այստեղից, ապա սպասարկումը կարող է տևել շատ երկար, որովհետև գործակատարը տեղում չէ։ Ի դեպ, խանութի նկարագրությունը պատկերավոր ստացվեց, որովհետև Երևանում մինչև այժմ նման խանութներ կան։

Օնլայն սպասարկմանը ամենալավը պատրաստ էր թերևս #HoReCa բիզնեսը, բայց կարանտինի ընթացքում ոչ ոքի պետք չէր այդ ծառայությունը: Մարդիկ հետաքրքրված էին բժշկական հաստատությունների, դեղատների, տնային խնամքի ծառայություններով,  մանրածախ խանութների կայքերով:

Ինչևէ արդեն մեկուկես տարի է ապրում ենք արագ ձևափոխվող աշխարհում, ու այս ընթացքում բիզնեսներն էլ զբաղվեցին կայքերի և սոցիալական ցանցերի էջերի ստեղծմամբ: Այժմ արդեն հայաստանյան բիզնեսը սկսում է առնչվել մրցակցությանը համացանցում: Պարզվում է, որ միայն կայք պատրաստելը բավարար չէ, քանի որ, եթե կարտոֆիլ, կոշիկ կամ ջերմության դեղ եք վաճառում, ու դուք մենակ չեք այդ գործում ձեզ անհրաժեշտ է SEO:

Լսե՞լ եք SEO-ի մասին: Ինչպե՞ս անել, որպեսզի մարդիկ հենց Ձեր կայք մուտք գործեն, ձեր օնլայն առաջարկից օգտվեն: Եթե ​​չգիտեք, այս հարցի պատասխանը կգտնեք այստեղ:

Ձեր կայքը որոնողական համակարգում օպտիմիզացման կարիք ունի - Search Engine Optimization: Ավելին, ձեր կայքը լոկալ SEO-ի կարիք ունի։ Առանց SEO-ի, դուք այլ տարբերակ չունեք, քան վճարել տրաֆիկի համար գովազդներ գնել Google-ից կամ Facebook-ից: Այս ռազմավարությունը կհանգեցնի «գովազդային կախվածության» ձեր օնլայն բիզնեիսին, ինչն ամենավատ բանն է, որ կարող է պատահել: Պատկերացրեք, որ դուք խանութ ունեք, բայց որպեսզի հաճարդը ձեր խանութ գա հասնի, պահում եք վարձու մեկին, ով ամեն հաճախորդի ձեռքից բռնած բերում հասցնում է ձեր մոտ։

Տրաֆիկը ցանկալի է, որ այս սուբորդինացիայով լինի։

1. ուղիղ տրաֆիկ

2. օրգանական տրաֆիկ

3. սոցիալական տրաֆիկ

4. և միայն դրանից հետո վճարովի տրաֆիկ:

SEO-ն բաղկացած է բազմաթիվ տարրերից, բայց հիմնական գաղափարն այն է, որ կայքը պետք է ձևավորվի և մշակվի այնպես, որ որոնիչները կարողանան արագորեն և առանց սխալների <տեսնել> և ինդեքսավորել ձեր կայքը: Դուք չեք ցանկանա չէ, որ ինչ-որ առաքող ընկերություն մատակարարի կեղտոտ փաթաթված ապրանքներ, որոնք դեռ դուք պետք է մաքրեք, որ հետո կարոսղանաք վաճառել: Այդ դեպքում ստիպված եք լինում ժամանակ և գումար ծախսել, արդյունքում նման մատակարարին կասեք «հաջողություն» ու ավելի պատասխանատու մատակարարի հետ կաշխատեք: Նույնը որոնիչների հետ է, նրանք չեն սիրում տեսնել «կեղտոտ աշխատանք» և սխալներ: Մենք չենք նկատում, բայց որոնիչները մեծ աշխատանք են կատարում: Կայքը պետք է ունենա պարզ և հստակ ձևավորում, այն պետք է լինի ձեր բիզնեսին վերաբերող բովանդակությամբ և ճիշտ չափի և ձևի պատկերներով: Որոնիչները կենտրոնանում են հարյուրավոր այլ դետալների վրա, եթե բոլորը թվարկենք, այս հոդվածը կվերածվի վեպի:

Դուք ունեք երկու տարբերակ․ կամ սովորել SEO ու ինքներդ կատարել աշխատանքը, կամ համագործակցել SEO մասնագետի հետ, ով կղեկավարի ձեր պրոյեկտը այս մասով: Ամեն դեպքում SEO-ն կարևոր նշանակություն ունի ձեր օնլայն բիզնեսի համար`մրցունակ մնալու Հայաստանի արագ զարգացող էլեկտրոնային առևտրի ոլորտում:

Կոնստանտին Ամիրաքյան

ՊՐԱԴԻՔՍ ընկերության ղեկավար

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Ամենաշատ