News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ Զինված ուժերը մասշտաբային բազմակողմ արդիականացում կանցնեն: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը:

Նա նշեց, որ բանակը պետք է ադապտացվի նոր ռազմաքաղաքական իրավիճակին ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:

«Այստեղ, իհարկե, կարեւոր է կրթության ոլորտը: Այժմ խնդիր է դրված թարմացնել կադրային բազան եւ դասախոսական կազմը ռազմական բուհերում: Շատ դասախոսներ մարտական փորձ չունեն, մենք նրանց կուղարկենք զորքեր, իսկ նրանց, ովքեր մարտական փորձ ունեն, կուղարկենք բուհեր դասավանդելու»,-նշեց Հարությունյանը:

Բացի այդ, զինված ուժերը կիրականացնի ժամանակակից զենքի եւ տեխնիկայի գնման ծրագիրը:

Նա նաեւ հայտնեց, որ կա պայմանավորվածություն ռուսական կողմի հետ հայ սպաներին ռուսական բուհերում վերապարտաստելու մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ընդունել այնքան սպայի, որքան հայկական կողմը ցանկանա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ