Հայաստանի իշխանությունները գերությունից վերադարձած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց օգնության միասնական ծրագիր կմշակեն: Այս մասին մայիսի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրանց համար, նրա խոսքով, մասնագիտական ուղղորդման եւ զբաղվածության մասով աջակցության ծրագիր է կազմվելու, ինչպես նաեւ բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայություններ ստանալու ծրագիր:
«Նախագիծը քննարկման փուլում է: Դրանում ցանկանում են ներառել բոլոր այն զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց, ովքեր գերեվարվել կամ պատանդ են պահվել 2016-ի ապրիլյան սրացումից հետո», - ասաց Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվից Երեւան երեք ռազմագերի էր վերադարձվել: