News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին ու այնտեղ քաշքշուկ է եղել, հետո այն հարթվել է: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, խորհրդարանում հայտարարեց ՊՆ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով Արավուսում տեղի ունեցած միջադեպի մասին:

Հարությունյանը նաև վստահեցրեց, որ այն սահմանը, որը նախատեսված է եղել Խորհրդային Միությամբ ու ճանաչված անկախ Հայաստանով, ամբողջությամբ պահպանվում է. «Կան տեղեր, որոնք մերոնք 50 մետր առաջ են, կան տեղեր, որտեղ հակառակն է:

Դիրրքերն առաջ ու հետ են, քանի որ դրանք հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովի անվտանգությունն ու վերահսկողությունը: Սահմանային փոփոխությունները շատ փոքր են: Այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ»:

«Դեպքերը բացառելու համար պետք է համապատասխան մարմինները իրազեկման աշխատանքներ տանեն քաղաքացիների հետ, ասել՝ դիրքերին պետք չէ մոտենալ: Սա բնական շփման գծի կյանքն է: Կարևորը, որ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի ու վիրավորների»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ