News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 25-ամյա բնակիչը՝ հանդիսանալով ճանապարհաշինարարական ընկերության տնօրեն, ընկերություններից մեկից վարձակալության հիմունքներով վերցրել է «ԿՈՄԱՑՈ ՄՂԱՆ Դ-155» մակնիշի մեքենամեխանիզմը՝ պարտավորվելով իրականացնել պայմանագրի պայմանները։ Վերջինս ենթավարձակալության պայմանագրով մեքենամեխանիզմը տրամադրել է մեկ այլ ընկերության: 2019 թվականի մարտի 12-ին աշխատանքի կատարման ընթացքում մեքենամեխանիզմը կողաշրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով մեքենավարի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ