News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Շփման գծում կամ սահմանին միշտ կարող են տարբեր տեսակի միջադեպեր լինել: Այս մասին մայիսի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝պատասխանելով հարցին, թե ի՞նչ են անում Հայաստանի իշխանություններն ու ՊՆ-ն տեղի բնակիչների հետ միջադեպերը կանխելու համար:

Այնուամենայնիվ, ինչպես նշեց նախարարի պաշտոնակատարը, կարեւորն այն է, որպեսզի այդ միջադեպերը մարդկանց մահվան կամ վիրավորման չհանգեցնեն: Հարությունյանը վստահ է, որ բնակիչներն ապահովագրված են նման դեպքերից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի զինծառայողները հարձակվել են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ Արավուս գյուղի բնակչի վրա, ով Հայաստանի տարածքում անասուններ էր արածեցնում: Նրանք հարվածել էին նրան, ապա պահանջել հետ քշել անասուններին: Հայ զինվորներն օգնության էին հասել տղամարդուն: Տեսնելով, որ հայ զինվորականների մոտենում են, ադրբեջանցիները շտապ նահանջել էին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ