News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2021 թվականի առաջին երկու ամսում Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») ուղեւորահոսքն աճել է՝ կազմելով 154 494 մարդ, իսկ մարտին եւ ապրիլին՝ 250 611 մարդ: 

Հունվարին ուղեւորահոսքը կազմել է 64 296 մարդ. ժամանել է  31 052 մարդ, մեկնել՝ 33 244 մարդ:

Այս տարի փետրվարին այդ ցուցանիշը կազմել է 90 198. Ժամանել է 31 901 մարդ, մեկնել՝ 58 297 մարդ:

Մարտին այդ ցուցանիշը կազմել է 11 6481 մարդ. ժամանել է 42 283 մարդ, մեկնել է 74 198 մարդ, իսկ ապրիլին՝ 13 4130. Ժամանել է 58 978 մարդ, մեկնել՝ 75 152 մարդ:

Ստացվում է, որ վերջին երկու ամսում Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 96 117-ով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ