News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 24-ին, ժամը 3.30-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հարավկովկասյան երկաթուղու Սպիտակի տարածքի երկաթգծերից գողացել են 27 ազդանշանային պղնձե ազդակ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Լոռու մարզի Արևաշող գյուղի 32-ամյա մի բնակիչ։

Մայիսի 3-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ