News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պատերազմին պատրաստվելն ունի նրբություններ, որովհետեւ հակառակորդն էլ է հետեւում քեզ, ինքը տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, որ 1980-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի՝ պատերազմին պատրաստվելու մասին հարցին։

«Ինքը հասկանում է, որ եթե դու այդ գիծը անցար, քո ներուժն աճելու է: Ինքը հասկանում է, որ ճիշտ ժամանակն է խփելու, որ դու չհասցնես, մնաս 80-ականների զենքի մակարդակին: Սա էլ է պատերազմի հրահրում: Դու չես կարող բանակը զարգացնել թաքուն: Հակառակորդը տեսնում է, որ սպաների աշխատավարձ է բարձրանում էականորեն, զինվորների սննդի հարց է լուծվում, ժամկետային զինծառայողների ծնողները, ենթասպաների ու շարքայինների ընտանիքների անդամները ներառվում են բուժսպասարկման պետպատվերում: Սա մարտունակության հետ կապված հարց է: Ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ: ՍՈւ-երի հետ կապված պատմությունը դրա տիպիկ օրինակն է:

Հարվածը հասցվել է այն պահին, երբ սպառազինությունն ամբողջական չի եղել: Այո, ՍՈՒ-30 գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, նախորդ իշխանությունը պատերազմի ռիսկը կառավարել է՝ ամեն ինչ անելով, որպեսզի տեսանելիորեն բանակը փլվի:

«Ինչու է հակառակորդը հարձակվել, որովհետև հակառակորդը տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք, մենք ենք հայտարարել, ես եմ հայտարարել 2020 թվականի ամանօրյա ուղերձում։ Եթե տեսնեին, որ մեր բանակը շարունակում է փլուզվել, քանդվել, էլ չեմ ասում՝ հազար ու մի բաներ։ Այո պատրաստվել ենք պատերազմի և դրանով դրդել ենք պատերազմ, քանի որ հակառկորդը տեսնում է, որ աճում ես, մի գիծ, որ անցավ, էլ հետ գալ չի լինի»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատերազմից խուսափելու ամենակարևոր բանը համապատասխան ռազմական բալանսն է և հավելեց, որ իրենք երկու տարվա ընթացքում փորձել են վերականգնել 20 տարում կորսված ռազմական բալանսը. «Միայն այս տեմպի բերումով չէինք կարող անտեսանելի լինել հակառակորդի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ