News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա օրեցօր աճում է: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում ասաց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ գերիների խնդիրը գտնվում է Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Այվազյանը գոհունակությամբ նշեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 73 ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք:

«Այս հարցը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգում»,- ընդգծեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ նախօրեին երեք ռազմագերիներ են վերադարձվել Ադրբեջանից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ