News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2018 թվականից Հայաստանում ՃՏՊ-ների աճ է գրանցվում, համապատասխանաբար, աճում է զոհերի եւ վիրավորների թիվը: Այս մասին վկայում են ոստիկանության ներկայացրած վիճակագրական տվյալները՝  ի պատասխան NEWS.am-ի հարցմանը:

Այսպես, եթե 2015 թվականին հանրապետությունում գրանցվել է 3399 ՃՏՊ (Երեւանում՝ 1399), ապա 2016-ին՝ 3203  (Երեւանում՝ 1417), 2017-ին՝  3535  (Երեւանում՝ 1544), ապա  2018-ին արդեն՝ 4111 (Երեւանում 1832), իսկ 2019-ին՝  4799 (Երեւանում՝ 2172): 2020 թվականի գրանցվել է 4016 ՃՏՊ (Երեւանում՝ 1554):

2020 թվականին մի քանի ամսում հանրապետությունում գործում էին տեղաշարժի սահմանափակումներ, ինչն անդրադրաձել է վիճակագրական տվյալների վրա: Այսինքն՝ ոստիկանությունը՝ համեմատելով ցուցանիշները նախորդ տարիների հետ, պնդում է, որ գրանցվել են ցածր ցուցանիշներ:

2015-ին ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել է  346 մարդ (Երեւանում՝  95),  2016-ին՝  267 (Երեւանում՝ 74), 2017-ին՝  279 (Երեւանում՝  72), 2018-ին՝  343 (Երեւանում՝ ), 2019-ին՝ 341(Երեւանում՝  86): Չնայած պանդեմիային՝ 2020-ին հանրապետությունում ավելի շատ մարդ է զոհվել, քան նախորդ տարիներին՝   348.  Երեւանում, ճիշտ է, նվազել է ցուցանիշը, զոհվել է 74 մարդ: Հենց մայրաքաղաքում էին գործում հիմնական սահմանափակումները:

Վիրավորների թիվը 2015-ին՝  4738, 2016-ին՝  4451, 2017-ին՝ 5179, 2018-ին՝  5950, 2019-ին՝ ռեկորդային 6801, 2020-ին՝  5 846:

Ընդ որում, 2015-ին գրանցվել է 1093 ՃՏՊ արագությունը գերազանցելու պատճառով (զոհվել է 147, տուժել 1619 մարդ),  2016-ին՝ 754 (զոհվել է 93, տուժել 1122 մարդ), 2017-ին՝ 944 (զոհվել է 124, տուժել 1543 մարդ), 2018-ին՝ 1172 (զոհվել է  162, տուժել 1789 մարդ), 2019-ին՝  542 (զոհվել է 60, տուժել  864 մարդ):   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ