News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մալիի Տիմբուկտու քաղաքի բնակչուհի Հալիմա Սիսեն Մարոկկոյում ինը նորածին է լույս աշխարհ բերել:

Ինչպես հաղորդում է «Царьград»-ը, նորածինները՝ հինգ աղջիկ եւ չորս տղա, կեսարյան հատման օգնությամբ են ծնվել:

Հայրենիքում բժիշկները չեն կարողացել Հալիմա Սիսեի ծննդաբերությունն ընդունել՝ ընթացակարգի բարդության պատճառով: Նախագահ Բա Նդաոյի անձնական հրահանգով եւ Մարոկկոյի թագավորի դեսպանի օգնությամբ նրան ուղարկել են այլ պետություն, գրում է laviesahel պորտալը:

Մալիի առողջապահության նախարար Ֆանտա Սիբին նշել է, որ այս պահին մայրն ու նրա նորածին երեխաները լավ են զգում: Մի քանի շաբաթից նրանք կկարողանան հայրենիք վերադառնալ:

Իր հերթին, Մարոկկոյի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ռաշիդ Կուդհարին ֆրանսիական Le Parisien թերթին ասել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ «երկրի հիվանդանոցներում նման բազմապտուղ ծննդաբերության» մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ