News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ամեն մարդ ժամանակի ընթացքում իր ասածի պատասխանը կստանա։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով իշխանականների այն հայտարարություններին, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի ժամանակ նրան հայհոյած սյունեցիներին պետք է ստորացնելով տանել։

«Ոչ ոք սյունեցուն չի կարող ստորացնելով տանել։ Սյունեցիներն այսօր կանգնած են սահմանին և սահմանն են պահում, որպեսզի թուրքը չգա դեպի Հայաստան»,- նշեց նա։

Արթուր Սարգսյանի կարծիքով՝ «Վերածնվող Հայաստանը» լուրջ հայտ է ներկայացրել քաղաքական դաշտում․ «Ճիշտ աշխատանքի դեպքում համոզված եմ, որ մենք կանցնենք խորհրդարան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ