News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արտահայտելով ապակայունացնող դիրքորոշում՝ Ադրբեջանը կխոչընդոտի տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացին: Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Հաղորդակցության ուղիների բացումը եւ Հայաստանի ապաշրջափակումը, նրա խոսքով, պետք է առաջնահերթություն լինեն երկրի իշխանությունների համար:

«Այս թեմայի շուրջ քննարկումներ են ընթանում: Կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակայունացնող դիրք զբաղեցնել, տարբեր հայտարարություններ անել, անհեթեթ վախեր սերմանել մեր հասարակության մեջ, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ կառավարության ռազմավարական ուղղությունը Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումն է, որում հայ-ռուսական միացյալ զորախումբը եւ ՀՕՊ համատեղ համակարգը անկյունաքարային նշանակություն ունեն:

«Այս գործընթացի շարունակման արդյունքում մենք պետք է լրջորեն վերափոխենք մեր բանակը եւ ռազմավարական տեսանկյունից ունենանք արհեստավարժ բանակ: Մեր առջեւ խնդիր է դրված՝ ժողովրդագրական իրավիճակի էական փոփոխություն եւ կրթության որակի էական փոփոխություն»,- ասաց Փաշինյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ