News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հիմնվելով այսօր խորհրդարան անցած կուսակցություններից ստացած առաջարկությունների վրա՝ ես որոշեցի, որ կառավարության ձեւավորման մանդատը կանցնի պատգամավոր Լապիդին»,- հատուկ հեռուստատեսային ուղերձի ժամանակ ասել է Ռիվլինը: Այս հայտարարությունն արվել է նոր կառավարություն կազմելու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին ժամկետը լրանալու կապակցությամբ: Վարչապետը չի կարողացել համաձայնության գալ աջակողմյան «Յամինա» կուսակցության նախագահ Նաֆթալի Բենեթի հետ:

Ռիվլինը Լապիդին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել, քանի որ երկիրը քաղաքական անորոշության մեջ էր հայտնվել ընդամենը երկու տարվա ընթացքում Կնեսետի չորս ընտրություններից հետո: Լապիդն այժմ 28 օր ունի կաբինետ հավաքելու համար: Մարտի 23-ի քվեարկությունից հետո նույնպիսի ժամկետ էր տրվել Նեթանյահուին, սակայն «Լիկուդա»-ի առաջնորդը չի կարողացել մինչ ժամկետի ավարտը՝ մայիսի 5-ի կեսգիշերը, կառավարություն ձեւավորել: Եթե կառավարությունը այդպես էլ չստեղծվի, 24-րդ գումարման Կնեսետը ավտոմատ կերպով կլուծարվի, իսկ 90 օր անց կրկին ընտրություններ կնշանակվեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ