News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ յոթնյակի (G7) արտգործնախարարները կողմ են հանդես եկել Ռուսաստանի հետ կայուն եւ կանխատեսելի հարաբերություններին: Այս մասին ասվում է Լոնդոնում կայացած երկօրյա բանակցությունների արդյունքներով կոմյունիկեի նախագծում, հաղորդում է Bloomberg-ը:

Փաստաթղթում նշվում են «այլ երկրների ժողովրդավարական համակարգերը խարխլելու, չարանպատակ կիբեռակտիվության եւ ապատեղեկատվության օգտագործուման» Ռուսաստանի գործողությունները։ Բացի այդ, արտգործնախարարները կրկին կոչ են արել Մոսկվային հետաքննել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորումը: Միեւնույն ժամանակ, կոմյունիկեում ասվում է, որ G7-ի երկրների արտգործնախարարները հաստատում են, որ հետաքրքրված են Ռուսաստանի հետ կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ հաստատելու հարցում, բայց մտադիր են ամրապնդել ռուսական վարքին դիմակայելու եւ զսպելու հավաքական հնարավորությունները:

G7-ի ԱԳ նախարարները մեկուկես ժամ են ծախսել Ռուսաստանի հարցի քննարկման համար, որն ավելի երկար է տեւել, քան Աֆղանստանի եւ Սիրիայի հարցերի քննարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ