News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեխիկոյում մետրոյի կամրջի կառուցվածքային թերությունն է պատճառ դարձել դրա փլուզման համար: Այս մասին հայտարարել է քաղաքի հասարակական աշխատանքների նախարար Հեսուս Անտոնիո Էստեւան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր մենք ունենք տեսանյութ, որում կառույցը հանկարծակի փլվում է... Հասկանալի է, որ դա տարրերի կառուցվածքային թերություն է, այս դեպքում` մետաղական կոնստրուկցիաների, դրանք վերին մասում մետաղական ճաղեր են՝ երկաթբետոնե հավաքված տարրերով»,- Televisa հեռուստաընկերությանը հայտնել է Էստեւան։

Մետրոյի փլուզված կամուրջը մեկ տարի առաջ են ստուգել եւ ոչ մի խնդիր չեն հայտնաբերել:

Մեխիկոյի հարավ-արեւելքում մայիսի 3-ին, տեղական ժամանակով 22։22-ին, փլուզվել է մետրոյի կամուրջը՝ դրա վրայով անցնող գնացքի հետ միասին: Վթարի հետեւանքով զոհվել է 25 մարդ, ավելի քան 60-ը հոսպիտալացվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ