News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի քննարկումը Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, հետաձգվել է մեկ շաբաթով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՅԴ  Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը: Նա նշեց, որ Կնեսետը երեկ հաստատել է նստաշրջանի օրակարգը, որով վերոնշյալ հարցի քննարկման ժամկետ է նշվել հունիսի 29-ը:

Համոբ Սեւանը նշեց, որ Իսրայելի հայ համայնքը եւ «Հայ դատի» Երուսաղեմի հանձնախումբը մեծ հույսեր են կապում նաեւ մեկ այլ նախագծի` Իսրայելում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա մասին օրինագծի քննարկման հետ: Հանձնախումբն ակտիվ աշխատանքներ է տանում Կնեսետի պատգամավորների հետ` կոչ անելով ընդունել օրինագիծը, որի հեղինակը Արյե Էլդադն է: Հակոբ Սեւանը նշեց նաեւ, որ թեեւ այդ նախագծի ընդունումը կարեւոր քայլ է, սակայն  տրամաբանական կլինի, որ մինչ այդ Կնեսետը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ապա նոր Ցեղասպանության հիշատակի օր հաստատի:

«Այնուամենայնիվ, մենք աշխատում ենք երկու` զուգահեռ քննարկվող նախագծերի ուղղությամբ եւ ամեն ինչ անում ենք` Հայոց Ցեղասպանության հարցը միշտ խորհրդարանի օրակարգում պահելու, դրա ընդունման անհրաժեշտությունն ընդգծելու համար»,-հայտարարեց դաշնակցական գործիչը: 

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այս տարվա մայիսի կեսերին  Կնեսետի  կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու պահանջը խորհրդարանական հանձնաժողովում հավանության էր արժանացել ձայների մեծամասնությամբ: Մինչ կրթության հանձնաժողով ուղարկելը, Կնեսետի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում Քնեսետի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան:

Հայոց  ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսեթի կրթության եւ մշակույթի հանձնաժողովում ներկայացրած «Մերեց» ձախ կուսակցության անդամ Զահավա Գալ-Օնը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ Հայոց ցեղասպանության  ճանաչումը Իսրայելի պարտականությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ