News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 15
Տեսնել լրահոսը


Պարոն Փաշինյան, դուք ինձ վրա կեղտոտ հոդվածներ եք տպել տվել` իմ եւ իմ նախկին ամուսնու վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Պարոն Փաշինյան, երբ ձեզ հարց են ուղղում ձեր ղեկավարած համակարգի  կոռումպացվածության մասին, դուք միշտ խուսափում եք այդ հարցին պատասխանել եւ փոխարենը մեզ կարող եք հիշեցնել ինչ-որ քրեական գործերի մասին, որոնք հստակ է, մենք բոլորս գիտենք դրա մասին, որ ձեր քաղաքական պատվերով է բացվել մեզ վրա: Ինչ փորձել եք գտնել, բացել եք: Դուք ասում էիք, մի հատ ինձ նայի, հիմա ես եմ ձեզ ասում, մի հատ ինձ նայեք, պարոն Փաշինյան, ես այն պատգամավորն եմ, որը ձեզ նորից հարց է ուղղել ձեր կոռումպացված համակարգի մասին, բայց դուք ի պատասխան դրա, ինձ վրա կեղտոտ հոդվածներ եք տպել տվել` իմ եւ իմ նախկին ամուսնու վերաբերյալ, որովհետեւ դուք մեր հարցերին չունեք պատասխաններ, եւ միայն ընդունակ եք կամ կեղտոտ հոդվածներ պատվիրել մեզ վրա, կամ քրեական գործեր»,-ասաց պատգամավորը:

Անի Սամսոնյանը Փաշինյանին առաջարկեց իրենց վրա քրեական գործեր հարուցել, այնուհետեւ կասկածանք հայտնեց, որ երեւի չի ստացվի. «Չնայած ես կասկածում եմ, որ դա ձեզ կհաջողվի, որովհետեւ երկու տարվա ընթացքում մի հատ նախկին կոռումպացված թալանչի չկարողացաք դատել, ինչի մասին է խոսքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ