News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

«Հանուն մարդկանց» ազատական կուսակցության ներկայացուցիչ Յուրայ Սելիգան հրաժարական է տվեց Սլովակիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) փոխնախագահի պաշտոնից: Ինչպես հայտնում է «Սլովակիայի ռադիո»-ն, ԶԼՄ-ները պարզել էին, որ նա խախտել էր համավարակի պատճառով հանրապետությունում ժամը 21:00-ից գործող պարետային ժամը:

Միեւնույն ժամանակ, Սլովակիայի խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույն պատճառով թողել է փոխխոսնակի կուսակցության անդամ Յանա Ժիտնյանսկան: Լրագրողները երկու քաղաքական գործիչներին էլ տեսել էին սրճարանում պարետային ժամի սկսվելուց հետո: Ընդ որում, հանրապետությունում, կորոնավիրուսի պատճառով ծանր սոցիալական

սահմանափակումների ֆոնին, հանրային սննդի հաստատությունների փակ տարածքները պետք է փակ մնան: Փողոցում թույլատրվում է միայն հաճախորդների սպասարկումը տեռասներում եւ հատուկ սարքավորված պատուհանից՝ սննդի եւ խմիչքների վաճառքի համար:

Շելիգան եւ Ժիտնյանսկան պահպանել են իրենց պատգամավորական մանդատները: Թե ում է «Հանուն մարդկանց» կուսակցությունն առաջադրելու խորհրդարանի ղեկավար կազմի թափուր պաշտոններին, դեռ հայտնի չէ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում բուդդայական արձանին դիմակ են հագցրել
Դիմակը հագցվել է 57-մետրանոց բուդդայական արձանին, որը նվիրված է գթասրտության աստվածուհի Կաննոնին...
Սերգեյ Սոբյանին. Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրընթաց վատանում է
Այսպիսի դինամիկան բավական անսպասելի է` կապված այն բանի հետ, որ մոսկվացիների 60%-ից ավելին կամ հիվանդացել են, կամ պատվաստվել են․․․
Պատվաստված անձնակազմով բուլղարական զբոսաշրջային վայրերը նշվելու են հատուկ պիտակով
Այս կարգավիճակով նշված առաջին հյուրանոցը Ալբենա հանգստավայրում գտնվող Maritim Hotel Paradise Blue 5 *-ն է...
Ավստրալիայի իշխանությունն արգելել է AstraZeneca-ի կիրառումը 60 տարեկանից ցածր անձանց համար
Այս մասին հայտարարել է Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը...
Մեծ Բրիտանիան դիտարկում է սահմանափակումների թուլացումը պատվաստման անձնագրերով ուղեւորների համար
Երկու անգամ պատվաստվածները կկարողանան առանց բյուրոկրատիայի վայելել արտասահմանյան ճանապարհորդությունները...
Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ՀՀ դեսպանություն
Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ հանձնելու պայմանը...
Ամենաշատ