News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 6-ի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատել են «Ժամկետային զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն չանցած, ուսումնական հավաքներից կամ մոբիլիզացիոն զորակոչից խուսափած անձանց համար համաներում հայտարարելու մասին» օրենքը:

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել: 

Այդ թվում.

«Օտարերկրացիների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Խորհրդարանականները նաեւ վավերացրել են «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների համագործակցության մասին» «2000 թվականի նոյեմբերի 30-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ