News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում ապրիլին կատարված գործարքները 8,8 մլն հատով կամ 24 տոկոսով ավել են 2019-ի ապրիլի ցուցանիշներից: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելեելով, որ համեմատությունը 2019-ի հետ է, ոչ թե 2020-ի, որովհետեւ նախորդ տարի կորոնավիրուսի վարակով պայմանավորված ցուցանիշները նվազել էին:

Նա նշեց, որ 2021-ի ապրիլին դրամաշրջանառության ծավալները 130 մլրդ դրամով կամ 26,6 տոկոսով ավել են 2019-ի տվյալներից:

«Սա բավականին լավ եւ էական ցուցանիշ է: Կարծում եմ՝ այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է: Կարեւոր եմ համարում, որ ԿԲ-ն հայտարարեց, որ տնտեսական գործերի ընթացքն ավելի լավ է, քան կանխատեսվում էր նախկինում: Մենք պետք է այս տեմպը ավելացնենք հնարավոր ամենալայն ծավալով»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս տարվա 4 ամիսների տվյալներով հարկային հավաքագրումները կազմում են 513 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավել է 12,3 մլրդ դրամով, իսկ 2019-ից ավել է 46,5 մլրդ դրամով:

«2021 թվականի 4 ամիսների տվյալներով կատարված գործարքների թիվը 2019-ի համեմատ ավել է 35,7 մլրդ հատով, իսկ դրամաշրջանառությունը վել է 372 մլրդ դրամով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ