News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ համագործակցությամբ Երևանի թիվ 145 մանկապարտեզում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում էկոլոգիապես մաքուր խաղալիքներ են հանձնվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երեք մանկապարտեզների և Վայոց Ձորի Վայք ու Գլաձոր համայնքների մանկապարտեզներին։

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ Սալամին, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը և այլոք։

Ողջույնի իր խոսքում տիկին ալ Սալամին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երեխաների մտավոր կարողությունների զարգացմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունների իրականացումն ու շարունակական բնույթը։

«Նախադպրոցական ուսումնական հաստատությունները երեխայի/անհատի զարգացման գործընթացում ամենակարևոր օղակներից մեկն է, որտեղ հավասարապես կարևոր են մանկավարժական թիմի մասնագիտական ներուժը, շրջապատող միջավայրը և երեխայի տարիքային առանձնահատկություններին արձագանքելու հմտությունը։ Հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նմանօրինակ համագործակցությունը հնարավորություն է տալիս ունենալ ներդրում ինքնաբավ երեխայի/անհատի զարգացման գործընթացում»,- հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Իր հերթին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը կարևորել է խաղերի մեծ դերակատարություն մարդկության պատմության մեջէ՝ շեշտելով, որ խաղերի միջոցով կենսագործունեությունն ու կյանքի կազմակերպումն արագ ու արդյունավետ են դառնում։

Ծրագրի նպատակն է զարգացնող խաղերի, դիդակտիկ նյութերի և մասնագետների կարողությունների զարգացման միջոցով նպաստել մանկապարտեզների կողմից  երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Ծրագրի նպատակն է զարգացնող խաղերի, դիդակտիկ նյութերի և մասնագետների կարողությունների զարգացման միջոցով նպաստել մանկապարտեզների կողմից  երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Տպել
Ամենաշատ