News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Blue Origin ընկերությունն առցանց աճուրդ է սկսել New Shepard-ի բազմակի օգտագործման ենթաուղեծրային տիեզերանավի վրա մեկ ուղեւորական նստատեղի վաճառքի համար, որի թռիչքը նախատեսված է հուլիսի 20-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«New Shepard-ը տիեզերք կթռնի հուլիսի 20-ին տիեզերագնացների առաջին անձնակազմի հետ: Մենք այս թռիչքում մի տեղ ենք առաջարկում Blue Origin առցանց աճուրդի հաղթողին»,- ասված է հաղորդագրությունում:

«Տոմս» ստանալու հայտի ներկայացման համար առաջարկվում է այցելել ընկերության կայք: Ինչպես նշվում է, աճուրդը բաղկացած կլինի երեք մասից: Դրանցից առաջինի ընթացքում մայիսի 5-ից մայիսի 19-ը կարող է դիմել յուրաքանչյուր ոք: Այս հայտերը, ինչպես նաեւ նշված գումարներն այլ հայտատուների համար տեսանելի չեն լինի: Այդ տվյալները կհրապարակվեն մայիսի 19-ին: Դրանից հետո աճուրդը շարունակել ցանկացողները պետք է գին առաջարկեն, որը կգերազանցի առաջին փուլի առավելագույն հայտը: Ուղեւորի միակ նստատեղի վերջնական ճակատագիրը կորոշվի հունիսի 12-ին նախատեսված իրական ժամանակում առցանց աճուրդի ժամանակ:

Blue Origin-ը Shepard-ի 15 նոր փորձնական թռիչք է իրականացրել, որոնցից վերջինը՝ ապրիլի կեսին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիեզերական գործակալություններն ուսումնասիրում են Մարսի եւ Լուսնի վրա սնունդ ստանալու հնարավորությունը
«Եթե մարդիկ հույս ունեն երկարաժամկետ բնակավայրեր ստեղծել Լուսնի կամ Մարսի վրա, նրանց ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը միայն կշահի բույսերի աճեցումից...
Ճապոնիան թույլ կտա մասնավոր ընկերություններին հայթայթել եւ օգտագործել տիեզերական ռեսուրսները
«Մենք սատարում ենք Ճապոնիայի կողմից տիեզերական ռեսուրսների մասին օրենքի ընդունումն ու ողջունում անկուսակցական խորհրդարանական խմբին...
Թուրքերը ցանկանում են տիեզերք թռչել
Թուրքիան բանակցություններ է վարում երեք երկրների հետ դրանցից մեկի տարածքում տիեզերանավի կառուցման շուրջ...
Երեք մարդուց կազմված անձնակազմով չինական տիեզերանավը կցվել է նոր տիեզերակայանին
«Շենչժոու 12» տիեզերանավը Տիհանե տիեզերակայանի մոդուլին է միացել Գոբի անապատի ծայրամասում գտնվող Ցզյուցյուան կայանից թռիչելուց մոտ վեց ժամ անց․․․
Չինաստանն առաջին տիեզերագնացներին կուղարկի սեփական տիեզերակայան
Մարդիկ կկարողանան սերունդ վերարտադրել Մարսի վրա
Փորձագետները կարծում էին, որ տիեզերքում ճառագայթումը կվնասի մեր ԴՆԹ-ին` անհնարին դարձնելով երեխաների ծնունդը․․․
Ամենաշատ