News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 6-ի նիստում փոփոխություն կատարեց Կարանտինի մասին որոշման մեջ:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ներչկայացնելով փոփոխությունները՝ նշեց. «Կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է տվել վերանայել մեր սահմանափակումների շրջանակը: Մենք ճկուն կերպով փորձում ենք ներդնելով պատվաստումային գործընթացը, դրան զուգընթաց նաեւ հետեւելով այլ երկրներում տեղի ունեցող արագ փոփոխություններին, թեթեւացնել կարանտինի մասին որոշման կետերը:

Այս նախագծով այն քաղաքացիները, որոնք կունենան պատվաստումը հավաստող կանաչ անձնագիրը, այսինքն երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետեւ մեր երկիր  գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Այսինքն ՊՇՌ բացասական թեստը եւ կանաչ անձնագիրը հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է. «Այլ երկրների քաղաքականությունը եւս փոփոխվում է ժամանակի ընթացքում եւ պետք է ուշադիր լինել, թե երկրից մեկնելու դեպքում տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում: Մենք դիտարկում ենք, որ որոշ երկրներ արդեն ունեն նման քաղաքականություն: Սրանով մեր քաղաքացիներին զերծ կպահենք ավելորդ հետազոտություններից եւ ֆինանսական միջոցներ ծախսելուց: Մեր կայքում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ներբեռնել հավելվածը եւ ինչպես օգտվել»:

Նրա խոսքով, այս փոփոխություններով նաեւ մինչեւ մեկ տարեկան երեխաների մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է. «Այսինքն եթե ընտանիքի անդամների մոտ արդյունքը բացասական է, ապա մեծ է հավանականությունը, որ մինչեւ մեկ տարեկան երեխան այլոց հետ չի շփվում եւ բացասական կլինի նրա թեստի արդյունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ