News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բունդեսթագում Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) պատգամավորական խմբի ղեկավար Շտեֆան Մյուլերը կարծում է, որ Գերմանիայի կանցլերի լիազորությունները պետք է սահմանափակվեն երկու օրենսդրական ժամկետներով: Քաղաքական գործիչն այս կարծիքն է հայտնել Die Welt թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դրանք (սահմանափակումները) կուսակցություններին ստիպում են անընդհատ թարմանալ եւ մնալ նորարար»,- ասել է Մյուլերը: Ընդ որում, նա կողմ է արտահայտվել դաշնային կառավարության ղեկավարի պաշտոնավարման ժամկետի՝ հինգ տարով ավելացմանը: Դա, նրա կարծիքով, Կառավարությանն ավելի շատ ժամանակ կտա «վճռական միջոցներ ձեռնարկելու եւ դրանք կյանքի կոչելու համար»: Բացի այդ, այս քայլը կայունություն կապահովի քաղաքական գործունեության մեջ:

Դա, նրա կարծիքով, Կառավարությանը ավելի շատ ժամանակ կտա «վճռական միջոցներ ձեռնարկելու եւ դրանք կյանքի կոչելու համար»: Բացի այդ, այս քայլը կապահովի կայունություն քաղաքական գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ