News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սյունիքում մաքսային պահեստի փակումը չի հետեւել Սյունիքի իրադարձություններին, մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել եւ դրանք մշտական դիտարկման ներքո են եղել, ուղղակի դուք եք կապում նշված իրադարձությունների հետ:  Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ խոսելով Սյունիքի մարզում Ագարակում մաքսային պահեստների գործունեության դադարեցման մասին: 

Նա նշեց, որ սովորաբար մաքսային պահեստի թույլտվությունը առհասարակ դադարեցվում է ՊԵԿ նախագահի հրամանով:

«Ստուգումներ իրականացվել են, մենք նշել ենք, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաեւ դադարեցվել է այլ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչով կարող է ապացուցել, որ սա քաղաքական ճնշում չէ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ հնչեցված հարցադրումներից արդեն պարզ է, որ հակառակ կարծիքը դժվար է համոզել. «Հանրությանն էլ համոզելու կարիք չեմ տեսնում: Ես պատասխանեցի ձեր հարցերին, մեկնաբանեցի մեր գործողությունները: Տվյալ պահեստի տարածքում բեռնաթափվել են ապրանքներ եւ մաքսազերծվել են: Այս պահին ապրանքները մաքսազերծվում են Մեղրիի մաքսակետում, այնտեղ կա նաեւ այլ մաքսային պահեստ: Ցանկության դեպքում տնտեսվարողները կարող են իրենց ապրանքները տեղափոխել այդ մաքսային պահեստ»:

Նկատված խախտումների մասով ՊԵԿ նախագահը նշեց, որ դրանց մասին մշտապես հանրությանը տեղեկացրել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 22-ին ՊԵԿ նախագահի հրամանով փակվել է մաքսատան Ագարակի տերմինալը, որի պատճառը ուղեբեռների ռենտգեն սարքավորման անջատված լինելն է եղել: ՊԵԿ նախագահի մաքսային գծով տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն հինգ րոպե մաքսային պահեստում գտնվելուց հետո խախտում է արձանագրել, որ տվյալ պահին նկարող ռեմտգեն սարքավորումն ուղղակի անջատված է եղել: Տերմինալի աշխատակիցները պնդում են, որ սա քաղաքական դրդապատճառներով է արվել, քանի որ այն հաջորդել է Ագարակում Նիկոլ Փաշինյանի այցին եւ դրա հետ կապված ցույցերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ