News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստին Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հարց տվեց հայցվորի ներկայացուցիչ  Հայկ Ալումյանին՝ արդյոք ընդունո՞ւմ է, որ թե հայցվոր, թե պատասխանող կողմը քաղաքական գործիչներ են։

Ալումյանը պատասխանեց՝ ասելով, թե իր վստահորդը քաղաքական գործիչ է, իսկ Փաշինյանի մասով նշեց՝ հավանաբար, ապա ավելացրեց, որ Քոչարյանի մասով Փաշինյանն արտահայտություններն արել  է արձակուրդի ընթացքում՝ որպես մասնավոր անձ։

Դատարանը հարց հնչեցրեց՝ կա՞ն հաշտության եզրեր, ինչին Փաշինյանի ներկայացուցիչը արձագանքեց, որ իր վստահորդից չունի նման ցուցում։

Գեւորգ Գյոզալյանը նաեւ նշեց, որ իր հարցերը վերաբերվում են ժողովրդից թալանվածի կոնտեքստում ներկայացված իր վստահորդի արտահայտություններին։ Դատավորը ընդհատեց՝ ասելով, թե դատաքննության փուլում չեն։

Ապա հարց հնչեցրեց՝ որքա՞ն է կազմել Ռոբերտ Քոչարյանի միջին ամսական աշխատավարձը 1998֊2008 թթ. Ալումյանն արձագանքեց՝ այդ տվյալները բաց են բոլորի համար. «Ես եկել եմ այստեղ, որպեսզի ցույց տամ, որ ձեր վստահորդը այս մտքերը արտահայտելիս որեւէ փաստական հիմք չի ունեցել»։

Դատավորը խնդրեց ըստ էության հարցեր տալ՝ հայց առարկայի շրջանակում։

Դատարանը Գյոզալյանի մի քանի հարցեր հանեց, ինչի համար փաստաբանը առարկեց դատարանի գործողությունների դեմ։

Փաշինյանի ներկայացուցչի հարցին՝ արդյոք իր վստահորդն այդ շեշտադրումն արել է ժողովրդից թալանված գումարները հետ վերադարձնելուն, թե՞ Քոչարյանին է դա վերաբերում, Ալումյանը պատասխանեց. «Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել»։

Գյոզալյանն Ալումյանին առաջարկեց պրոֆեսիոնալ  մոտեցում ցուցաբերել եւ գնահատականներ չհնչեցնել։

«Եթե կասկածներ ունեք իմ պրոֆեսիոնալ լինելու մեջ, պահեք ձեր մեջ։ 3 հայտարարություն ներկայացրի, 3-ի մեջ էլ կա «Ռոբերտ Քոչարյան» անուն-ազգանունը»,- ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նշենք, որ ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն է համարվել այդ ժամանակահատվածում արձակուրդում գտնված Նիկոլ Փաշինյանի կողմից արված հետեւյալ երեք հայտարարությունները։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու քարոզարշավի ընթացքում 2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք։ Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի՛ բան ունեն անելու՝ կամավոր, թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին, եւ ժողովուրդը կքննարկի՝ ների նրանց, թե չների»։

Նիկոլ Փաշինյանի կողմից արված երրորդ հայտարարությունը, որը հայցվոր կողմը զրպարտչական բնույթի է համարել՝ հետեւյալն է. «Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի եւ մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ