News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպրարյանն ամռանը չի ասել, որ 2020-ի սեպտեմբերին Ղարաբաղում կարող է պատերազմ սկսվել: Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ըստ նրա՝ Գասպարյանը չի խոսել նման ռիսկերի մասին:

Նա նշեց, որ կարեւոր է հասկանալ՝ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ: «Մենք հրապարակել ենք հատվածներ Անվտանգության խորհրդի նիստից: Նոյեմբերի 17-ին արած հայտարարության մեջ Գասպարյանն ասել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակվելուց մի քանի օր անց նա զեկույց է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ առաջարկել է քաղաքական եւ դիվանագիտական քայլեր ձեռնարկել: Հունիսի 8-ից հետո (նրա նշանակումից հետո) հունիսի 19-ին տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի առաջին նիստը: Գլխավոր շտաբի պետն այնտեղ ոչ մի զեկույց չի ներկայացրել: Գասպարյանը տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ առաջին պարզաբանումները տվել է, եթե չեմ սխալվում, օգոստոսի 21-ի Անվտանգության խորհրդի նիստին»,- հավելեց Գրիգորյանը:

Նա պարզաբանեց, որ այդ զեկույցում երբեք չի նշվել «դիվանագիտություն» բառը: «Ուստի ես ասում եմ, որ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը եւ մեր հրապարակումը պետք է ուսումնասիրվեն միասին: Պատերազմից հետո նա ներգրավված էր քաղաքական գործընթացների մեջ: Ընդ որում, ոչ ոք չի տեսել, որ Գասպարյանը բացատրություններով հանդես գա: Մենք միայն հրապարակումներ եւ հայտարարություններ ենք տեսել նրա անունից: Նոյեմբերի 25-ին արած հայտարարության մեջ Գասպարյանը եւ մնացած գեներալները հայտարարեցին, որ արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ կան, մինչդեռ դա իրենց լիազորությունների մեջ չէ: Հաշվի առնելով, որ Հայաստանում կային հետպատերազմյան ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական գործընթացներ՝ մենք գնացինք այդ ճանապարհով: Կարեւորն այն է, որ հարցը քաղաքական տեսանկյունից լուծված է»,- եզրափակեց Անվտանգության խորհրդի քարտուղարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ