News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում առնվազն 3 362 բնակիչ է մահացել 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 23-ը COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո: Այդ տվյալները ներկայացվում են՝ հղում անելով Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրությունների համակարգի (Vaccine Adverse Events Reporting System, VAERS) տվյալներին, հաղորդում է Fox News-ը:

Այդտեղ հաշվել են, որ միջինում նշված ժամանակահատվածում երկրում այդպիսի պատվաստումից հետո ամեն օր մահացել է շուրջ 30 մարդ: Հաշվի առնելով այդ թվերը՝ հեռուստաալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնն առաջարկել է, որ քովիդի դեմ պատվաստումներից հետո մահվան դեպքերի թիվը երկրում կազմում է ներկայում 3 722 մարդ՝ ավելացրած վերջին օրերին VAERS-ի վիճակագրությամբ չհաշվարկված տվյալները:

Ընդ որում՝ նա նշել է, որ վերջին տարիներին VAERS պատվաստանյութերի անվտանգության ծրագիրը բազմիցս ենթարկվել է կոշտ քննադատության, քանի որ հաշվվել էր բնավ ոչ բոլոր «կողմանկի վնասը», որը պատճառում են պատվաստանյութերը՝ ներառյալ մահվան դեպքերի թիվը, որոնք հաջորդել են պատվաստումներին: Այսպես, 2010 թվականին առողջապահության նախարարություն եւ ԱՄՆ սոցիալական ծառայություններ ուղարկված զեկույցներից մեկում հեղինակները պնդում էին, որ իրականում հաղորդվում է «պատվաստանյութերի կողմնակի անբարեհաջող հետեւանքների միայն 1 տոկոսի մասին»:

«Այդկերպ, Կառլսոնը եզրակացնում է, մեզ [իրականում] հայտնի չէ մարդկանց թիվը, որոնք, ենթադրաբար, մահացել կամ տուժել են պատվաստանյութերի պատճառով: Ոչ ոք չգիտի դա»:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 32,55 միլիոն դեպք, մահացել է 579 276 մարդ: Երկու ցուցանիշներով էր երկիրը զբաղեցնում է աշխարհում առաջին հորիզոնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ