News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ Բարեկամության եւ համագործակցության պայմանագրի 25-ամյակը նշելու են հանդիսավոր միջոցառումների մի ամբողջ ցիկլով, որոնք նպատակ ունեն ընդգծել հարաբերությունների դաշնակցային բնույթը: Այս մասին Երեւանում իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հոբելյանական օրերը նշվելու են հաջորդ տարի:

Նրա խոսքով՝ միջոցառումների ծրագիր է նախապատրաստվում: «Վստահեցնում եմ, որ այն գեղեցիկ կլինի եւ լավ կընդունվի մեր քաղաքացիների կողմից»,- հավելել է նախարարը:

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ արտգործնախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ռուս նախարարը շնորհավորել է գալիք Հաղթանակի օրվա առթիվ՝սուրբ ամսաթիվ, որը մեր ժողովուրդների, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ընդհանուր հարստությունն է:

«Մենք փայփայում ենք կարմիր բանակի հիշատակը, որը փրկեց աշխարհը շագանակագույն ժանտախտից»,- ասաց Լավրովը:
Նախարարը հակիրճ անդրադարձավ երկկողմ հարաբերությունների շրջանակին տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, կրթական, առողջապահական եւ անվտանգության ոլորտներում:

«Մենք համընկնող դիրքերիցդիտարկել ենք մի շարք տարածաշրջանային եւ միջազգային սյուժեներ: Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն համակարգել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, աջակցել նախաձեռնություններին եւ թեկնածուներին»,- ասաց ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի եւ ՀՀ-ի հարաբերությունները կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն են Հարավային Կովկասում: Լավրովը հայտնեց նաեւ, որ Արա Այվազյանին հրավիրել է հերթական այցով այցելել Ռուսաստան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ