News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստին պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հարց ուղղեց մյուս կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանին, թե պնդո՞ւմ է արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը 1998-2008 թթ միայն աշխատավարձով է հոգացել իր եւ ընտանիքի հոգսերը։

Ալումյանն արձագանքեց, որ այս գործի շրջանակում իրենք որեւէ բան պնդելու պարտավորություն չունեն. «Պնդելու, ապացուցելու, ապացույցներ ներկայացնելու, ձեր վստահորդի ամեն բառն ապացուցելու պարտականությունը կրելու եք դուք։ Ձեր վստահորդի ամեն մի բառը, որը չի ապացուցվելու, ձեր վստահորդն իր գրպանից պետք է վճարի, որ մյուս անգամ ավելի ուշադիր լինի»։

«Գյոզալյանի վստահորդն այս մեկ տարվա ընթացքում եթե չի բերել ապացույցների մի ամբողջություն, դրել ձեր սեղանին ու ասել՝ տեսեք, այս ապացույցների հիման վրա եմ այս մտթերը սփռել, ուրեմն գալ այստեղ ու հարցուպատասխանի միջոցով ապացուցել, թե ով ինչի մեջ է մեղավոր, սա նշանակում է ունենալ զրո ապացույց, զրո փաստ»,- պատասխանեց Ալումյանը։

Նիստը նախագահող դատավորն արձագանքեց, որ իրեն այս փուլում բացարձակ չի հետաքրքրում. «Մեզ հիմա հետաքրքրում է՝ արդյոք արտահայտությունները հրապարակային են արտահայտվել, արդյոք այնտեղ կա՞ն զրպարտության նմուշներ»։

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Նշենք, որ ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն են համարվել այդ ժամանակահատվածում արձակուրդում գտնված Նիկոլ Փաշինյանի կողմից արված հետեւյալ երեք հայտարարությունները։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու քարոզարշավի ընթացքում` 2020 թվականի մարտի 11-ին, Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք։ Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի՛ բան ունեն անելու՝ կամավոր, թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին, եւ ժողովուրդը կքննարկի՝ ների՞ նրանց, թե՞ չների»։

Նիկոլ Փաշինյանի կողմից արված երրորդ հայտարարությունը, որը հայցվոր կողմը զրպարտչական բնույթի է համարել, հետեւյալն է. «Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի եւ մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ