News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդի հայցեր: Այս մասին իր հոդվածում գրել է GPartners իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.

«Անհերքելի փաստ է, որ գործող կառավարությունը չունի բավարար կարողություն ձևավորելու բարենպաստ ներդրումային միջավայր կամ որդեգրելու ներդրումային քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռներ ներգրավելու օտարերկրյա ներդրումներ, ի թիվս այլոց, երկրի հետպատերազմյան տնտեսությունը զարգ տալու նպատակով։ Ավելին, սկսած 2018 թվականից կառավարության գործողությունների (կամ անգործության) արդյունքում որոշ խոշոր օտարերկրյա ներդրողներ ընդհանրապես հրաժարվեցին իրենց ծրագրերից, իսկ ոմանք էլ ներկայացրեցին միջազգային հայցեր ընդդեմ Հայաստանի։

Հայաստանում ներդրումային ոլորտում պետական քաղաքականություն չկա – կառավարությունը սկսած 2018 թվականից առաջնորդվում է «փակ դռների» քաղաքականությամբ, որը բերում է կործանարար հետևանքներ։

Առ այսօր, Հայաստանի դեմ ներկայացվել են ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի պահանջներ տարբեր օտարերկրյա ներդրողների կողմից` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն։ Այդ խոշոր ներդրողները ներգրավված են եղել տնտեսության տարբեր ճյուղերում` շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, հանքանարդյունաբերություն, աղբահանություն և այլն։ Այսպիսով, հետևյալ օտարերկրյա ներդրողները և իրենց հետ փոխկապակցված ներդրողները արդեն ներկայացրել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ ընդդեմ Հայաստանի.

•             Arin Capital & Investment Corp.,

•             Rasia FZE,

•             Sanitek S.a.r.l.,

•             Lydian International Limited,

•             Corsan-Corviam Construccion S.A. (Հյուսիս-հարավ ծրագիր):

Առաջին երկու ներդրումային հայցերը քննվում են Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (ICSID, Վաշինգտոն) և հավանաբար մինչև այս տարվա ավարտը արբիտրաժային տրիբունալները կկայացնեն համապատասխան վճիռները, և, եթե կառավարությունը պարտվեց, Հայաստանը պարտավոր է անհապաղ կատարել արբիտրաժի վճիռը, որը կավելացնի արտաքին պարքը ևս ավելի քան 170 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։

Գործող կառավարությունը փաստացի չի կարողացել ստեղծել նպաստավոր պայմաններ իր տարածքում ներդրումներ կատարելու համար: Օրինակ` Լիդիանի դեպքում իշխանությունները չեն կարողանում ապահովել ներդրումների լիարժեք պաշտպանությունը և անվտանգությունը` փաստացի տեղի է ունել արդարադատության մերժում։ Այս վեճում ներդրողներին հասցված վնասի չափը հասնում է ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի (կառավարությունը ծանուցված է այս չափի վերաբերյալ)։ Ավելին, Սանիթեքի գործում պահանջը կազմում է ավելին քան 25 միլիոն ԱՄՆ դոլար, որը արդյունք է կառավարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ անօրինակ էքսպրոպրիացիոն (բռնագրավում) «ջանքերի»։ Վերջում պետք է նշել, որ 2020 թվականից ի վեր կառավարությունը արդեն իսկ ծախսել է 1,900,000 ԱՄՆ դոլար Corsan-Corviam հետ արբիտրաժային վեճի շրջանակներում։

Այսպես, գործող կառավարությունը չի կարողանում օտարերկրյա ներդրողներին տրամադրել բարենպաստ, արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև ապահովել ամբողջական պաշտպանություն կապված ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, օտարման կամ տնօրինման հետ: Ավելին, միջազգային ֆինանսական կազմակերպությունները նույնպես վերանայել են իրենց մոտեցումները Հայաստանում ֆինանսավորելու խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը։

Հարց է առաջանում արդյոք գործող իշխանությունները ներդրումային միջավայրի բարելավումը համարում են երկրի տնտեսական առաջընթացի հիմնական գերակայություններից մեկը։ Ակնհայտ է, որ կառավարությունը հետևողականորեն իրականացնում է կործանարար հատուկ քաղաքականություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ