News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

44-օրյա աղետալի պատերազմի ավարտից անցել է արդեն յոթ ամիս, սակայն հասարակությանը հուզող ոչ մի հարց սկզբունքորեն չի ստացել իր պատասխանը, ինչը նշանակում է, որ ըստ էության մենք գործ ունենք անգիտությամբ և կամ հստակ դիտավորությամբ մսխվող, իրականում կորցրած ժամանակի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

հայտարարությունում նաեւ ասվում է. «Ինչ վերաբերում է նեղ դրվագային այս կամ այն դեպքի առիթով հարուցված քրեական գործերին, դրանք ոչ այլ ինչ են, քան աշխատանքի երևութականություն (իմիտացիա), ճանապարհ դեպի շարունակվող անորոշություն։

Մինչդեռ պետականամետ գործելու դեպքում, շահագրգիռ մոտեցման արդյունքում պիտի անխուսափ ձևավորվեր համապատասխան նյութատեխնիկական միջոցներով ու ֆինանսավորմամբ ապահովված օպերատիվ-քննչական խիստ պրոֆեսիոնալ խումբ, որը գործերը քննության կառներ մեկ ընդհանուր տրամաբանության մեջ ու շաղկապված, որպեսզի կատարվածի մասին լիներ ամբողջական, հստակ պատկերացում մեղավոր անձանցով ու նախադեպի ստեղծումով։ Այն թույլ կտար հետագայում բացառել 44-օրյա պատերազմի նման աղետները և կամ, ինչը կուզենայինք առանձնահատուկ ընդգծել, դրանց հնարավոր պլանավորումն ու իրականացումը։

Առայսօր հանրությանը հուզող բազմաթիվ անպատասխան մնացած հարցերից կուզենայինք հատկապես առանձնացնել հետևյալները՝

1․ վերջին տարիներին, պատերազմի ու հետպատերազմյան ժամանակաշրջանում ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև, ովքե՞ր են մասնակցել, վերջնարդյունքում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել,

2․ իշխանություններն ու իրավասու մարմինները տեղյակ ե՞ն եղել նախապատրաստվող պատերազմից։ Եթե այո, ապա կանխարգելող ի՞նչ միջոցառումներ են իրականացրել և արդյո՞ք դրանք բավարար են եղել,

3․ պատերազմում պարտվելու պատասխանատվությունն ովքե՞ր են կրում՝ սկսած վարչապետից մինչև զորամասերի հրամկազմ։ Կոնկրետ դեպքերում (օրինակ՝ մարդկային ու զինտեխնիկայի կորուստ, չհիմնավորված նահանջ, դիրքերի զիջում, տարածքների, այդ թվում Հադրութի ու Շուշիի հանձնում) նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ սխալներ է թույլ տվել, դրանք ի՞նչ հետևանքներ են առաջացրել,

4․ պատերազմական գործողությունների ընթացքում վարչապետը և այլ պաշտոնատար անձինք ի՞նչ գործողությունն են իրականացրել այլ պետությունների կողմից Հայաստանին պատշաճ աջակցություն ցուցաբերելու համար, այդ քայլերն արդյո՞ք բավարար ու նպատակային են եղել,

5․ ՀՀ պաշտպանության նախարարությունից, գլխավոր շտաբից, ԱԱԾ-ից ու այլ աղբյուրներից իրազեկված լինելով, որ երկիրը գնում է անխուսափ պարտության, ՀՀ վարչապետն ինչո՞ւ դեռևս հոկտեմբեր ամսին չի դադարեցրել պատերազմական գործողությունները և գնացել բանակցությունների՝ դրանով իսկ ապահովելով ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումն Արցախում, ինչ կբացառեր հոկտեմբեր ամսից հետո շուրջ 2,5 հազար հայորդիների անդառնալի կորուստը, Հադրութի ու Շուշիի անկումը։

Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանը ստանալու համար մենք գտնում ենք, որ համապատասխան իրավական հիմքեր ձևավորելուց հետո, դեռևս նոյեմբեր ամսին, իշխանությունների նախաձեռնությամբ պետք է ստեղծվեր հանրապետության ամենափորձառու առնվազն 10 քննիչից ու 15 օպերատիվ աշխատակցից բաղկացած, բացառապես այս խնդրով զբաղվող օպերատիվ-քննչական խումբ, կառանձնացվեին առնվազն երկու-երեք դատախազ և դատավոր կոնկրետ այս գործի միջդատական վարույթի հետ կապված իրենց գործառույթներն իրականացնելու համար, նրանցից յուրաքանչյուրը կապահովվեր համապատասխան տեխնիկական միջոցներով, առնվազն մեկ միլիոն դրամը գերազանցող բարձր աշխատավարձով, նախաքննությունն իրականացնելու համար կսահմանվեին հստակ ժամկետներ, թույլատրելիության սահմաններում խումբն իր գործունեությամբ կլիներ թափանցիկ, խմբի ղեկավարը վերջնարդյունքում հրապարակային, իսկ անհրաժեշտության դեպքում գաղտնի հաշվետվություն կներկայացեր Ազգային ժողովին։

Համադրության համար նշենք, որ այդպես էլ անհասկանալի մնացած և ավելի նվազ կարևորություն ներկայացնող հակաոռուպցիոն մարմնի ստեղծման համար պետությունն արդեն իսկ հատկացրել է ութ միլիարդ դրամը գերազանցող գումար։

Բացառությամբ նախաքննական մարմնի, որևէ այլ կառույց, այդ թվում՝ փաստահավաք խումբ, շահագրգիռ փաստաբաններ, ՀԿ-ներ, անհատներ, այլ միավորումներ ու նախաձեռնություններ, ընձեռված չլինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի գործիքակազմով , չեն կարող ապահովել խորը մասնագիտական քննություն, տալ իրականության ամբողջական պատկերն ու իրավական գնահատականը։

44-օրյա աղետալի պատերազմի ավարտից անցել է արդեն յոթ ամիս, սակայն հասարակությանը հուզող ոչ մի հարց սկզբունքորեն չի ստացել...

Опубликовано ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ/ ОО Союз офицеров запаса СНБ Четверг, 6 мая 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կրեմլ. Ռուսաստանն ուշադիր հետեւում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին տեղեկությանը
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը՝ դա անվանելով ասեկոսե...
Լավրովը ասեկոսե է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների ստեղծման լուրերը
Մենք չենք քննարկել այդ հարցը, եւ ասեկոսեները չենք մեկնաբանում, ասել է Լավրովը...
Ռուսաստանի հայերի միություն. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը փաստացի ՌԴ-ին մեղադրել է անօրինական գործողությունների մեջ
Նա հիշեցրեց, որ Արա Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է...
openDemocracy. բրիտանական ընկերությունը շահույթ է ստացել Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմից
«Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն օգնություն է առաջարկել Anglo Asian Mining-ին...
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության ղեկավարի հանդեպ
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի նկատմամբ...
Զատուլին․ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերականգնել Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն այդ դերի համար հարմար չէ
Հայաստանը կանգնած է ընտրության առջեւ` լինել եւ զարգանալ որպես անկախ պետություն կամ, ըստ էության, հայտնվել անկարող, չկայացած պետության դերում․․․
Ամենաշատ