News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե նկատել եք, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին 90-ականների ժամանակների առաջին դեմքերից որեւէ մեկը չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Կան երկրորդ, երրորդ էշելոնի ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Այդ համախմբումը կարելի է հասկանալ, քանի որ նա միտք ունի, կարողանում է գնահատակներ տալ, որոնք մարդկանց գրավում են: Նույնիսկ 1990-ականներին, երբ ես պատգամավոր էի, երբ խորհրդարանում կարեւոր հարց էր քննարկվել, անպայման վերջում Տեր-Պետրոսյանն էր ելույթ ունենում, ու նոր դնում էին քվեարկության:

Ես մոտ 7-8 ամիս հետո հասկացա, որ ինքը հիպնոս է անում: Ես արդեն տակտիկա էի որդեգրել, հենց ինքը ելույթ էր ունենում ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեմ»,-ասաց նա:

Հարցին, թե եթե Տեր-Պետրոսյանը հիպնոսի արվեստին տիրապետում է, ինչու հանդիպման ժամանակ հիպնոսի չի ենթարկել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, Աղազարյանն արձագանքեց. «Հիպնոսը հո ամեն մետի վրա չի ազդում»:

Տպել
Ամենաշատ