News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը


Հայաստանը բարձր է գնահատում գերիների եւ պատանդների ազատման հարցով Ռուսաստանի ջանքերը: Այս մասին Երեւանում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

«Մենք մանրամասն քննարկեցինք հետկոնֆլիկտային իրավիճակը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը պայմանավորվածությունների կատարման հարցում, կարեւոր է մնում գերիների եւ պատանդների վերադարձի հարցը: Շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար: Ռազմական գործողությունների ավարտից հետո գրեթե կես տարի անց Ադրբեջանը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, չի կատարում բոլոր գերիների եւ պահվող անձանց վերադարձի կետը»,-նշեց Այվազյանը:

«Կրկին հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեռու է կարգավորումից: Միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով է հնարավոր համապարփակ քաղաքական կարգավորման հասնել եւ կայունություն ու խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում:

Կարգավորման սկզբունքները մշակվել եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագությամբ, եւ մենք հետաքրքրված ենք այդ ձեւաչափի ամրապնդման ու ակտիվացման հարցում»,-հավելեց նա:

Նա նշեց, որ անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար խնդիրներին: Այդ կապակցությամբ նա ռուսական կողմին շնորհակալություն հայտնեց դրանց լուծման հարցում ջանքերի համար:

Միաժամանակ, Այվազյանն ընդգծեց, որ Արցախում հումանիտար հասանելիությունը չպետք է քաղաքականացվի:

«Առավել քան ակտուալ է մնում Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը: Ադրբեջանական կողմի շարունակվող վանդալիզմի ֆոնին խնդիրը անհապաղ միջազգային միջամտության կարիք ունի»,-նշեց Այվազյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վզգլյադ». Ադրբեջանում Թուրքիայի բազան Ռուսաստանի համար վտանգավոր մարտահրավեր կդառնա
«Ռուսաստանը կփորձի կանխել թուրքական բազայի կառուցումն Ադրբեջանում...
Արա Աբրահամյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից իր միջազգային հետախուզման հայտարարման մասին տեղեկությունը
Նրանց հորինած անհեթեթությունն ինձ չի մտահոգում, ասել է Արա Աբրահամյանը...
Պեսկով. Ռուսաստանը Ղարաբաղի հարցով սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ
«Կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է օգնի իրավիճակի հետագա կայունացմանը Անդրկովկասում, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր իրավիճակի շտկմանը...
Կրեմլ. Ռուսաստանն ուշադիր հետեւում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին տեղեկությանը
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը՝ դա անվանելով ասեկոսե...
Լավրովը ասեկոսե է անվանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների ստեղծման լուրերը
Մենք չենք քննարկել այդ հարցը, եւ ասեկոսեները չենք մեկնաբանում, ասել է Լավրովը...
Ռուսաստանի հայերի միություն. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը փաստացի ՌԴ-ին մեղադրել է անօրինական գործողությունների մեջ
Նա հիշեցրեց, որ Արա Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է...
Ամենաշատ