News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում բոլոր աղետների, բոլոր բացասական դրսեւորումների կնքահայրը, գործողն ու արարողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել ու մնում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին շատերը համարում են առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, Աղազարյանն ասաց, որ ոչ մի նմանություն չի տեսնում այդ երկուսի միջեւ. «Նիկոլ Փաշինյանը բոլոր դաշտերում գործում է թափանցիկ ու բաց: Բոլոր մնացած պայքարի ձեւերում ինքը պարտված կլիներ: Նիկոլ Փաշինյանը չի համարվում Լեւոն Տեր-Պետրոսյանի սանը: Երբ Փաշինյանը միացավ Տեր-Պետրոսյանին, ինքն արդեն բավականին կայացած քաղաքական գործիչ էր: Ասում են, որ Փաշինյանը լքեց ՀԱԿ-ը: Փաշինյանը չի լքել ՀԱԿ-ը, ՀԱԿ-ը շարժման նման մի բան էր, որտեղ տարբեր քաղաքական ուժեր, անհատներ կային: Փաշինյանն այդ անհատներից մեկն էր: Հետո Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ը դարձրեց կուսակցություն, իսկ Փաշինյանը չմտավ այդ կուսակցության մեջ: Դրանից հետո նա դա որպես դավաճանություն ներկայացրեց: Այդպես արել էր նաեւ ՀՀՇ-ի դեպքում»,-ասաց Հովիկ Աղազարյանը:

Տպել
Ամենաշատ