News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կատարվածը, որն Անկարայում մնացել էր առանց աթոռի, բացատրել է Եվրոպական խորհրդի եւ Եվրահանձնաժողովի մրցակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆոն դեր Լայենը նախապես ասել էր Եվրախորհրդարանականներին, որ Եվրախորհրդի ղեկավարի հետ Թուրքիա կատարած համատեղ այցի ընթացքում իրեն զրկել են աթոռից, քանի որ նա կին է:

«Արարողակարգի շուրջ նման վեճերը մեզ շատ են վրդովեցրել: Ֆոն դեր Լայենը սխալ է, երբ միջադեպը կապում է իր՝ կին լինելու հետ: Մեզ մոտ կնոջ դերը շատ բարձր է, եւ մենք առանձնահատուկ հարգանքով ենք վերաբերվում Եվրահանձնաժողովի ղեկավարին: Բայց եթե նրանք ունեն իրենց արարողակարգի հետ կապված խնդիրներ, ապա թող դա ստվեր չթողնի Թուրքիայի վրա: Պատճառը ԵՄ-ում մրցակցությունն է Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի միջեւ»,-ասել է Չավուշօղլուն Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ Բեռլինում կայացած համատեղ ասուլիսին:

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը՝ մեկնաբանելով միջադեպը, հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը այն «սրտին մոտ չի ընդունել», սակայն իր թիմին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագայում միջազգային այցերի ժամանակ նման իրավիճակներից խուսափելու համար:

Չավուշօղլուն անարդար էր համարել իր երկրի հասցեին մեղադրանքները նախագահ Թայիփ Էրդողանի՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ հանդիպման արարողակարգը համաձայնեցվել էր Բրյուսելի հետ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ