News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, սակայն միեւնույն ժամանակ մեղադրում են ԶԼՄ-ներին մեդիաահաբեկչության մեջ: Առանձին ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հարցին, որի տեղեկատվական քաղաքականությունն արժանի է կոշտ քննադատության: Այդ մասին մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ նիստի ժամանակ 2020 թվականի ընթացքում օմբուդսմենի գրասենյակի կողմից կատարված աշխատանքի մասին տարեկան հաշվետվությունը քննարկելիս հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավորներին հարցերին:

Նա, մասնավորապես, հայտնել է, որ հանրապետության օմբուդսմենի գրասենյակն անցկացրել է հատուկ մոնիթորինգ: «Սյունիքի մարզում իրավիճակի վերաբերյալ իմ հայտարարություններից գրեթե ոչ մեկը նրանք չեն լուսաբանել: Նրանք ամբողջովին վերածվել են իշխանական կառույցների քարոզիչների: Ես այս ամբիոնից խստորեն նախազգուշացնում եմ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը՝ որպես կառույցի, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի հաշվին, որ նրանք պարտավոր են ներկայացնել անկողմնակալ տեղեկատվություն, ոչ թե աղճատել տեղեկատվությունը, որը ներկայացնում է հանրապետության օմբուդսմենը: Նրանք պետք է մարդկանց ճշմարտությունը հաղորդեն, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ մարդիկ, որոնք բնակվում են սահմանի հարեւանությամբ, նույնպես դիտում են Հանրայինը»,-ասել է Թաթոյանը:

Նա նաեւ անդրադարձել է առանձին տեղեկատվական ալիք բացելու մասին Հանրային հեռուստատեսության մտադրությանը: Գլխավոր իրավապաշտպանը նախազգուշացրել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը, որ նրա գրասենյակը հատուկ մոնիթորինգ կիրականացնի այդ գործընթացի շուրջ: «Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ նպատակով հատկացվելու են հանրային գումարներ: Մենք կստուգենք՝ որքան անկողմնակալ կլինի այս կամ այն իրադարձության լուսաբանումը»,-ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ