News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդ գիտնականները կրկնել են բրիտանացի անտրոպոլոգ Ռոբին Դանբարի հաշվարկները, որը հաստատել էր կապը մարդկանց եւ պրիմատների ուղեղի չափի եւ ընկերների թվի միջեւ:

«Օկո պլանետի»-ի հաղորդմամբ՝ պրիմատների ուղեղի չափի եւ սոցիալական կոնտակտների թվի հետ կապի մասին տեսությունը չի հաստատվել:

Անցկացված հետազոտությունը չի հաստատել տեսությունը, որը հրապարակվել էր 1992 թվականին: Շվեդ գիտնականների աշխատության մասին տվյալներով կիսվել է Ստոքհոլմի համալսարանի մամուլի ծառայությունը՝ հղում անելով Biology Letters պարբերականում տեղ գտած նյութին: «Տեսական հիմքերը, որոնցով հաշվարկվել էր Դանբարի թիվը, շատ անկայուն են: Ուրիշ պրիմատների ուղեղը մշակում է տեղեկատվությունը բոլորովին այլ կերպով՝ ի տարբերություն մարդկանց»,-պատմել է Ստոքհոլմի համալսարանի դոցենտ Պատրիկ Լինդենֆորսը:

Պրիմատների խմբի ուղեղի գործունեության վրա ազդում են տարբեր գործոններ: Մասնավորապես, նրանց սնունդը եւ ինչ գիշատիչներ են հարձակվում դրանց վրա: Մարդկանց սոցիալական ցանցերի չափերը նույնպես նշանակալիորեն տարբերվում են, հավելել է գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ